Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել
11.05.2016 | 14:42

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը: Այս մասին այսօր տեղեկացրել են ՀՀ Առողջապահության նախարարությունից: «Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին երբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, եւ ամեն օր 10-20 հիվանդ էր մեզ դիմում։ Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ»,¬-պատմում է կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը։

Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված էին, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն կար: Մասնագետի առաջին կասկածն ադենովիրուսային կոնյուկտիվիտն էր: Կոնյուկտիվիտի այդ տեսակի դեպքում մեմբրաններ՝ թիթեղիկներ, են առաջանում: «Սովորաբար, առավել արագ ապաքինման համար հեռացնում ենք թիթեղիկները: Սակայն Հակոբիկի մոտ մի քանի շաբաթ անց այդ մեմբրանները կրկին հայտնվեցին: Մասնագետներիս տեսականորեն հայտնի է, որ քրոնիկական մեմբրանով գոյություն ունի նաեւ փայտանման կոնյուկտիվիտ»,-ներկայացնում է ակնաբույժը։ 5-ամյա տղայի ախտորոշումը ճշտելու նպատակով բժշկուհու ուղեգրով նրա արյունը հետազոտվում է նախ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», այնուհետեւ՝ Մոսկվայում:


Արյան մեջ պլազմինոգենի խիստ պակասը հաստատել է կասկածվող ախտորոշումը՝ աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Հակոբիկի պապը՝ Հակոբ Ավդալյանը պատմում է, որ թոռնիկի աչքերի մեջ մեծ ու կոշտ գոյացություններ էին հայտնվում: Մի անգամ այնքան մեծ էր, որ Հակոբիկը խաղալով պոկել էր՝ ասես փայտի կտոր էր հանել աչքից: Նա առաջին անգամ նկատել է, որ երեխայի աչքերն անառողջ տեսք ունեն, երբ դեռ 6 ամսականում փոքրիկը հարբուխ է տարել: Տեղի բժշկուհին անհանգստանալու առիթ չի տեսել։ Որոշ ժամանակ անց, երբ տղայի աչքերի բորբոքվածությունն ավելի ակնառու է եղել, ընտանիքը դիմել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Հակոբ Ավդալյանին երեք անգամ վիրահատել են Մոսկվայի «Մորոզով» բժշկական կենտրոնում, սակայն վերջնական արդյունքի չեն հասել: Երեխայի աչքերում շարունակել են փայտանման կոշտուկներ հայտնվել: «Երբեք գործնականում չէի առնչվել նման հիվանդության հետ: Պարզվեց, Հակոբիկն աշխարհում չորրորդ մարդն է փայտանման կոնյուկտիվիտով։


Այս հիվանդությունը գենետիկական խնդրի՝ արյան մեջ պլազմինոգենի սակավության հետևանք է: Փայտանման կոնյուկտիվիտի միակ բուժումը պարբերաբար պլազմինոգենի ստացումն է»,-ասում է Աննա Հովակիմյանն, ում շնորհիվ երեխայի հիվանդությունն ախտորոշվեց: Մոսկվայում խորհուրդ են տալիս երեխային բուժման տանել Իտալիա։ Որոշ ժամանակ անց Հակոբին տեղափոխում են Իտալիա՝ «Մայեր» բժշկական կենտրոն: «Ե՛վ Մոսկվայում, և՛ Իտալիայում, բոլորը զարմանքով հարցնում էին, թե ո՞վ է այն մասնագետը, որ կարողացել է երեխայի մոտ ճշգրիտ ախտորոշել այդքան հազվադեպ հանդիպող հիվանդությունը:


Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Ռոբերտո Կապուտոն ծանոթ է մեր ակնաբանական կենտրոնին և ճանաչում է բժիշկ Ալեքսանդր Մալայանին»,- պատմում է պապիկը՝ Հակոբ Ավդալյանը: Նրա խոսքով՝ երեխան 7 ամիս շարունակ ստացիոնար բուժում է ստացել Ֆլորենցիայի «Մայեր» հոսպիտալում՝ հատուկ դեղամիջոցներով, որոնք դեռևս կլինիկական հետազոտման փուլում են: «Վերջին տասնօրյակում վիրահատեցին Հակոբիկին: Կոշտուկներն արդեն այնքան էին փոքրացել, որ լանցետով պարզապես հեռացրեցին: Օրական 8 անգամ դեղ էին կաթեցնում նրա աչքերի մեջ»,- պատմում է փոքրիկի պապիկը: Բուժումը շարունակվում է մինչ օրս։ Փոքրիկ տղայի դեղն Իտալիայից 2 ամիսը մեկ անգամ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի միջոցով փոխանցվում է հիվանդի հարազատներին:

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ